Էկզոտարիում Երևանում
Կանոններ
Մուտքի տոմս ձեռք բերելիս հյուրը համաձայնվում է ստորև բերված բոլոր կանոնների հետ:
Էկզոտարիումի տարածքում արգելվում է
- 1.չհետևել աշխատակցի ցուցումներին
- 2.առանց հսկողության թողնել երեխաներին
- 3.բարձրանալ արգելապատնեշների վրա
- 4.մուտք գործել կենդանիների վանդակ
- 5.կենդանիներին մեկնել ձեռքերն ու ոտքերը
- 6.կենդանիներին կերակրել դրսից բերված կերով
- 7.կենդանիներին կերակրել առանց աշխատակցի ցուցումներին հետևելու
- 8.վանդակներում գտնվող կենդանիների հետ շփվել առանց աշխատակցի ցուցումներին հետևելու
- 9.կենդանիների վանդակ նետել տարբեր առարկաներ
- 10.ընտանի կենդանիների հետ մուտք գործել էկզոտարիումի տարածք
- 11.լուսանկարել կենդանիներին ուժեղ լուսարձակմամբ
- 12.աղմկել
- 13.մուտք գործել ոչ սթափ վիճակում
- 14.օգտագործել ալկոհոլային խմիչքներ և այլ հոգեմետ նյութեր
- 15.ծխել
Հարցե՞ր ունեք կանոնների վերաբերյալ
Մեր աշխատակիցները սիրով կօգնեն: Զանգահարե՛ք մեզ, և մենք կպատասխանենք ցանկացած հարցի:
